Աշնանն ու ձմռանը սա անփոխարինելի է․․․ ձեռքերի խնամք՝ տնային պայմաններում

Անկախ ամեն ինչից, տատիկիս ձեռքերը միշտ եղել են խնամված։ Կարելի է ասել, որ ձեռքերի շնորհիվ նա ավելի երիտասարդ տեսք ուներ․ ոչ մի պիգմենտային բիծ կամ կախված մաշկ։ Ու չնակյած այդ ամենին, տատիկս բոլոր կանանց պես անում էր տան գործերը։ Նա միշտ կրկնում էր, որ ձեռքերի խնամքը՝ շատ կարևոր պրոցեդուրա է, որը չի կարելի բաց թողնել։

Տատիկս ձեռքերի համար երբեք չի եղել գեղեցկության սրահում․ նա նախընտրում էր տնային միջոցներ։

Կիսվում եմ ձեզ հետ նրա հնարքներով։

Սուրճի նստվածքով սկրաբ

Նման միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել 0,5թ․գ․ աղ ու նույն քանակությամբ սուրճի նստվածք։ Քսել խառնուրդը ձեռքերին ու թեթև մերսում անել։

Սկրաբ՝ սոդայի հիման վրա

Երկրորդ սկրաբը պատրաստելու համար միացրեք 1թ․գ․ սոդա, 1ճ․գ․ լոգանքի գել կամ հեղուկ օճառ։ Զգույշ մերսող շարժումներով քսեք այն ձեռքերի մաշկին։

Եվ իհարկե կարևոր է չմոռանալ խոնավեցնող ու սնուցող քսուքկների մասին, նաև ամանններ լվանալիս ու ջրի հետ կապված, նաև փոշոտ գործեր անելիս ձեռնոցներ կրել։

Եղեք առողջ ու գեղեցիկ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!