Ճնշում, Ասթմա, վատ իմունային համակարգ՝ ամպայման Անանաս կերեք

Անանասը պարունակում է կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև վիտամին A, C, PP, B1, B2, B12, կիտրոնաթթու և ասկորբինաթթու: Պարունակվող հանքանյութերն ամրացնում են ոսկորները, կարգավորում են ջրի հավասարակշռությունը և այլն։

Անանասը պարունակում է նաև բրոմելայն, որն ակտիվացնում է լիպիդների ճեղքումը, ինչը նպաստում է նիհարելուն։

Օգտակար հատկությունները
Բարձրացնում է ստամոքսային-ֆերմենտային ակտիվությունը և օգնում սպիտակուցային սննդի մարսմանը։

Ամրացնում է շարակցական հյուսվածքները, անոթների պատերը դարձնում հարթ ու առաձգական։

Նպաստում է ոսկորների ամրացմանը։

Նվազեցնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։

Կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունները, նպաստում է արյան անոթների պատերին գոյացած ճարպերի հեռացմանը, օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը և նոսրացնում է արյունը։

Ճնշում է քաղցի զգացումը, քանի որ արյան մեջ բարձրացնում է սերոտոնինի մակարդակը։

Ամրացնում է իմունիտետը։

Նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը։ Լավացնում է հիշողությունը։

Հակացուցումները

Հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց։ Հնարավոր է, որ անանասը վնասի բերանի լորձաթաղանթը։ Այն ուտելուց հետո հարկավոր է ողողել բերանը, քանի որ վատ է ազդում նաև ատամների էմալի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!