Աստղագուշակ հունվարի 6-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի բարկացեք ու մանրուքների պատճառով մի հուզվեք: Օրն այնքան վատը չի լինի, որքան սկզբում կթվա: Ինչ-որ թյուրիմացություններ հնարավոր են, բայց դուք կհասկանաք՝ ինչպես արագ իրավիճակը դեպի լավը փոխեք:

Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Հիմա ձեր անելիքը դրանք նկատելն ու բաց չթողնելն է: Վճռական գործեք, մի վախեցեք փորձարկումներ անելուց: Հաջողությունը կայցելի նրանց, ովքեր չեն կասկածում իրենք իրենց ու չեն կորցնում լավատեսությունը: Համախոհներ գտնելն էլ ավելի հեշտ կլինի, եթե դրական տրամադրվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք: Ուզածին հասնելու համար համբերատարություն ու համառություն է պետք: Դրսևորեք դրանք ու գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվում օրը: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել կարևոր գործերը: Դրանից հետո ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին վերջերս ջերմությամբ էիք հիշում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դուք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ կլինեք, շրջապատողներն էլ նույն ձևով կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է: Առավոտյան շատ գործեր պետք է անեք, լինեք տարբեր վայրերում: Հազիվ թե ձեզանից բացի ինչ-որ մեկը այդ ամենը հասցներ անել: Ձեզ օգնության կհասնի կազմակերպվածությունն ու առաջնահերթությունները ճիշտ դնելու կարողությունը: Դուք ոչ մի բանի վրա չեք շեղվի, կարևոր բաները երկրորդականի համար չեք հետաձգի, միշտ կիմանաք՝ ինչ է պետք ինքնուրույն անել, իսկ ինչը կարելի է մեկ ուրիշին հանձնարարել:

Օրվա երկրորդ կեսին աստղերի աջակցությունն ավելի շոշափելի կդառնա, շատ բան հեշտությամբ կտրվի: Հենց այդ ժամանակահատվածն է հարմար իսկապես լուրջ բան ստանձնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող, արդյունավետ օր է: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կսովորեք այն, ինչ պետք է: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների, մանկության ու երիտասարդության ընկերների հետ: Շփումները հաճելի կլինեն:

Մտերիմների հետ տարաձայնությունները քիչ հավանական են: Դուք հաճույք կստանաք ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելուց: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Օրը ապագայի ծրագրերի շուրջ պայմանավորվելու, միասին լուրջ որոշումներ ընդունելու հնարավորություն կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է, բայց դուք չեք բողոքի: Իրադարձություններն արագ կզարգանան, բայց դա ձեզ կոգեշնչի, այլ ոչ թե կվախեցնի: Դուք միշտ պատրաստ կլինեք վճռական գործողությունների և ուրախ կլինեք, որ իրավիճակը թույլ է տալիս դրանք չհետաձգել:

Չեն բացառվում հաճելի նորությունները, ինչպես նաև առաջարկները, որոնք ձեր առաջ նոր հորիզոններ կբացեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, քան սովոր եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հուզվելու համար լուրջ պատճառներ չկան: Ամեն ինչ լավ կդասավորվի: Միակ բանը, որը կարող է վշտացնել, այն է, որ ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հարմարվել իրավիճակին ու որոշ գործեր հետաձգել: Երբեմն ձեզ բնորոշ համբերատարությունը կդավաճանի ձեզ, կսկսեք շտապել, որոշումներ կընդունեք, որոնք այնքան էլ հաջող չեն լինի:

Բայց դա ձեզ չի խանգարի հասնել ամենակարևոր նպատակներին: Շփումների հարցում խնդիրներ չեն առաջանա, դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է առօրյա գործերով զբաղվելու ու ավելի վաղ սկսածն ավարտին հասցնելու համար: Ինչ-որ նոր բան ստանձնել խորհուրդ է տրվում միայն այն Կշեռքներին, ովքեր վստահ են իրենց ուժերին ու հասկանում են, որ դժվարությունների դեպքում հազիվ թե ինչ-որ մեկն օգնության շտապի:

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Շատ հին տարաձայնություններ կմնան անցյալում, կհարթվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Խնդիրները կմոռացվեն, ապագային լավատեսությամբ նայելու բոլոր հիմքերը կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ դուր կգաք այն մարդկանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված, բոլորի մեջ թերություններ են տեսնում: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ կամ կառուցողական զրույցներ ձեզ համար կարևոր բաների մասին: Առօրյա գործերը ձանձրալի կթվան: Մտածեք՝ արդյոք չարժե նոր բան ստանձնել: Ի դեպ, օգտակար կլինի նաև հին նախասիրության մասին հիշելը:

Հավանական են դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալներ անել մտերիմներին: Ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ, թե ում և ինչպես կարող եք ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի, արդյունավետ օր է: Դուք հաճախ հաջողակ կլինեք, պայմանները բարենպաստ կլինեն, և դուք կօգտվեք դրանից: Անսպասելի օգնության կհասնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Դրա հետ միասին, ուրիշի բարությունը չեք չարաշահի, կաշխատեք հնարավորինս շուտ շնորհակալություն հայտնել համախոհներին, և դա բոլորի վրա լավ տպավորություն կթողնի:

Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ նրանք, որոնց շտապելով կմեկնեք: Պատահական ուղեկիցները հաճելի կլինեն, չի բացառվում՝ ընկերանաք նրանց հետ: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավագույն օրը չէ կարևոր հարցերը քննարկելու համար: Երբեմն դժվարությամբ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում նախկինում կես խոսքից հասկանում էիք: Փոխադարձ դժգոհությունները, հին սխալները հիշելը կխանգարեն զրույցները կառուցողական անցկացնելուն: Փոխարենը կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, այդ թվում՝ հեռու ապագայինը: Դուք իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչի կարելի է հասնել, իսկ ինչի՝ ոչ:

Օրվա երկրորդ կեսը կանցնի մանր գործերի մեջ: Հիմա դուք դրանցից ավելի արագ գլուխ կհանեք, քան սպասում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հազիվ թե հնարավորություն տա լուծելու կարևոր հարցերն ու նշանակալի հաջողությունների հասնել, բայց դուք, ամենայն հավանականությամբ, ժամանակը լավ կանցկացնեք: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Սովորաբար դրանք կանեն հին ծանոթները, և միանգամից չեք կողմնորոշվի՝ ինչպես պատասխանել դրանց:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ավարտին հասցնել կենցաղային հարցերը, օգտակար իրեր գնել: Տնային հոգսերը ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն թվա: Հաճախ դրանք կոգեշնչեն ձեզ, կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հետաքրքիր մտքեր կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ, բարենպաստ ու արդյունավետ օր է: Ձեզ կհաջողվի ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարևոր է ու դատարկ բաների վրա չեք շեղվի: Չնայած օրը բավական հագեցած կլինի, ժամանակ կմնա նաև հանգստի համար:

Մտերիմների հետ շփումները կոգևորեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք կզգաք ձեզ համար թանկ մարդկանց աջակցությունը, և դա թևեր կտա: Միասին կարող եք լուծել ամենաբարդ հարցերը, հասնել վաղուց դրված նպատակներին, կյանքի կոչել նույնիսկ այն, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!