Պարզ թեստ, որը թույլ կտա ձեր մասին իմանալ ԱՄԵՆ ԻՆՉ

Ընտրեք ծառերից մեկը և իմացեք, թե ձեր պատասխանն ինչ կարող է պատմել ձեր անձի մասին.

А. իսկական էնտուզիաստ եք: Ցանկացած գործին լիրաժեք եք նվիրվում և  յուրաքանչյուր նախաձեռնություն հասցնում եք հաղթական կետին: Դուք հենց այնպես չեք ընտրել ամենահզոր ծառը, դա ցույց է տալիս, որ ձեզ համար շարժիչ ուժ է էնտուզիազմը:

Դուք լցված եք կրքով, տարվում եք այն գործով, որը ձեզ հետաքրքիր է: Իմպուլսիվությունն ու ճշմարտախոսությունը երբեմն մարդկանց վանում են  ձեզանից: Սակայն մտերիմները լավ գիտեն, որ դուք ամենահուսալի ընկերն եք: Երբեք չեք խնայի գովեստի խոսքեր նրա համար, ով դրան արժանի է:

В. ձեր հիմնական գիծը՝ պատասխանատվությունն է: Ձեզ համար չափազանց կարևոր է, որ նրանք, ովքեր ձեզ վրա հույս են դրել, չհիասթափվեն իրենց որոշումից: Այն, որ ընտրել եք պտուղներով ծառ, խոսում է այն մասին, որ ձեր բնավորության շարժիչ ուժը՝ պատասխանատվությունն է, և ձեզ համար ուղղակի անհրաժեշտ է ցույց տալ ձեր աշխատաքի պտուղները:

Կարող եք լավ ուսուցիչ կամ ղեկավար լինել՝ բարձր բարոյական ստանդարտների շնորհիվ: Դուք պատասխանատվություն եք զգում ոչ միայն ձեզ, այլև ուրիշ մարդկանց և ձեզ վստահված գործերի համար: Երբեք չեք մերժի որևէ մեկին և կօգնեք նրան:

С. ձեր ստեղծագործական ակունքները չունեն սահմաններ: Ձեր ոչ ստանդարտ որոշումներն ու նոր մտահղացումները վերջ չունեն: Գունավոր ծառի ընտրությունը մատնանշում է ձեր ստեղծագործ անձն ու օրիգինալությունը, նաև առարկաները՝ միանգամից տարբեր տեսանկյուններից տեսնելու ունակությունը:

Հենց դա էլ ձեզ թույլ է տալիս գտնել զարմանալի որոշումներ: Դուք կարող եք սուզվել երազանքների աշխարհ՝ ճանապարհորդելով ներկայում կամ ապագայում: Ուրիշներին կարող է թվալ, որ ինտրովերտ եք, բայց ձեր մտերիմները գիտեն, որ ձեր ընկերակցությունն ուրախ է և թեթև:

D. դուք շատ անկախ մարդ եք: Բոլոր խնդիրները ձգտում եք ինքնուրույն լուծել՝ առանց ուրիշների վրա հույս դնելու: Դետալներով լի ծառը, որը դուք ընտրել եք, խոսում է ձեր անկախության և նպատակասլացության մասին:

Տրամաբանությունն ու վերլուծողականությունը նպաստում են նրան, որ չափազանց ուժեղ և ճշտախոս եք: Ձեզանից հիանալի տնօրեն կստացվեր: Սակայն ամենաշատ պահանջներ ներկայացնում եք ինքներդ ձեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!