Ամուսինս նորմալ չի աշխատում, ամբողջ օրը պառկած է անցկացնում… Որոշեցի նրան դաս տալ ու պառկել իր կողքին…

Ամուսինս չունի մշտական աշխատանք։ Նրան երբեք ոչինչ դուր չի գալիս, միշտ ինչ-որ բանից դժգոհ է։ Ընտանիքը հիմնականում ես եմ ապահովում։ Ունեմ լավ ստաբիլ աշխատանք։ Իսկ ամուսինս չունի մշտալան աշխատանք, երբեմն համացանցում ինչ-որ կարճ նախագծեր է գտնում, 2 օր աշխատում ու էլի 10 օր մնում է անգործ։

Այդպես ապրեցինք 1 տարի։

Ընկերների ու բարեկամների ներկայությամբ նա գովաբանում է ինձ։ Ասում, թե ինչպես եմ ամեն ինչ հասցնում, և տունն է մաքուր, և ուտելիքն է պատրաստ, և աշխատում։

Ժամանակի հետ սկսեցի ինքս ինձ համոզել, որ այդպես էլ պիտի լինի։ Այդպես ամեն երկրորդ կինն է ապրում։

Մի օր երեկոյան ամուսինս տուն եկավ, էլի ինչ-որ նախագիծ անհաջողությամբ էր ավարտվել։ Միացրեց հեռուստացույցը և սկսեց ֆիլմ դիտել։ Ես առանց երկար մտածելու պառկեցի նրա կողքին։ Սկզբում նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։

Առավոտյան անջատեցի զարթուցիչը ու շարունակեցի հանգիստ քնել։ Ամուսինս խուճապահար արթնացրեց ինձ 11-ին, գոռում էր, որ ուշացել եմ աշխատանքից։

-Սիրելիս, կրճատման տակ եմ ընկել։ Երեկ մոռացա քեզ ասեմ։ Շոկի մեջ էի։ Վեր կաց, մեզ համար նախաճաշ պատրաստիր։

Իրականում ես հատուկ էի ազատվելու դիմում գրել, որովհետև հոգնել էի ծանր բեռը ուսերիս քաշ տալուց։ Այդպես մոտ 1 ամիս պառկեցինք բազմոցին, ու երբ վճարումներն անելու ժամանակը եկավ, իսկ մենք բոլորովին գումար չունեինք, ամուսինս հայտարարեց, որ պիտի աշխատանք գտնենք։

Ես զարմացած հայացքով նայեցի նրան ու հայտնեցի, որ դեռ ուշքի չեմ եկել նախկին աշխատանքիցս, դեռ սթրեսի մեջ եմ։

Արդյունքում 1 շաբաթից ամուսինս սկսեց աշխատել գրասենյակում, ու մինչ օրս միայն հաջողություններ է գրանցում ու շարժվում առաջ։

Հիմա ես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, քիչ եմ վաստակում, բայց այլևս ստիպված չեմ ամբողջ տան խնդիրներն ինքնուրույն լուծել։

Այնպես որ, սիրելի կանայք, եթե ձեր ամուսինը հաճախ է պառկում բազմոցին, մի տխրեք, համարձակ պառկեք նրա կողքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: