Այս առարկան կա բոլորի խոհանոցում, սակայն քչերն են այն օգտագործում 100 %-ով

Երբեմն սովորական խոհանոցային առարկաները կարող են անփոխարինելի դառնալ կիրառման տարբեր ոլորտներում։ Օրինակ, սպունգը օգտագործում են ոչ միայն սպասք լավանոլւ համար, այն կարող է և սերմեր աճեցնել, և փոխարինել օճառի ամանը։

Այսօր կխոսենք բանջարեղենը մաքրելու դանակի մասին։ Սա շատ է օգնում խոհանոցում, սակայն քչերը գիտեն, որ այն ունի բազմաթիվ ֆունկցիաներ։

Սոխը կտրատել բարակ շերտերի։ Ավելի հարմար է, քան սովորական դանակով։

Քերել կիտրոնի կեղևը։ Հատուկ դանակ գնելու փոխարեն՝ օգտագործեք այս դանակը։ Մանր քերուկը պատրաստ է։

Կտրատել պինդ պանիրը։ Եթե սիրում եք պարմեզան, գիտեք, թե որքան դժվար է այն կտրատելը կամ քերելը։ Այս դանակը կօգնի ձեզ։

Քերել շոկոլադը։ Ստացվում է շատ գեղեցիկ քերուկ, որով կարող եք զարդարել տորթերը։

Բարակ կտրատել կաղամբը։ Եթե ցանկանում եք անել դա արագ և գեղեցիկ, այժմ ձեզ հայտնի է լուծումը։

Կտրատել բանջարեղենը՝ չորացնելու համար։ Եթե ցանկանում եք չորացնել մաղադանոս, նեխուր կամ գազար, կարող եք անել դա այս դանակի օգնությամբ։

Խնձորից վարդեր պատրաստել։ Հավանաբար տեսել եք այդ գեղեցկությունը, սակայն չեք իմացել, թե ինչպես կարելի է բարակ շերտեր ստանալ։

Բարակ կտրատել ավոկադոն։ Եթե ուզում եք զարմացնել մտերիմներին խոհանոցային գլուխգործոցով։

Շատ բարակ կտրատել դդմիկը կամ վարունգը։ Հարմար է փոքր ռուլետներ պատրաստելու և ուտեստներ զարդարելու համար։

Դանակով կարող եք կտրատել նույնիսկ երշիկը։ Իսկապես հարմար է։

Ահա դանակի կիրառման մի քանի եղանակ, եթե գիտեք այլ տարբերակներ, կարող եք կիսվել մեկնաբանություններում։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!