Եթե ունեք երեխա, անպայման կարդացեք սա. 9 ոսկե կանոն, որ պարտադիր պիտի ասեք նրան

9 կարևոր կանոն, որոնք ձեր երեխան պարտադիր պիտի իմանա:

Այս խորհուրդները կօգնեն ձեզ սովորեցնել երեխային թույլ չտալ, որ իրեն նեղացնեն և կարողանալ պաշտպանել սեփական իրավունքները:

  • Երբեք ոչ մեկին թույլ մի տուր խախտել քո իրավունքները: Ոչ մեկ իրավունք չունի ստիպել քեզ որևէ մի բան անել քո կամքին հակառակ, սպառնալ քեզ, վիրավորել կամ ցավ պատճառել: Եթե քեզ հարմարավետ չեզ զգում տվյալ իրավիճակում, հավաքիր կամքդ ու պաշտպանիր ինքդ քեզ՝ խոսքերով կամ գործողություններով: Բայց հիշիր, որ դու ինքդ էլ չպիտի խախտես ուրիշների իրավունքները:
  • Վստահ եղիր քո գործողություններում և մտքերում: Դրա համար ծնողները պիտի նպաստեն նրան, որ երեխան ունենա դրական ինքնագնահատական, գովեն նրան արտահայտած կարծիքի համար: Արժեքավորեք նրա բոլոր լավ արարքները, սովորեցրեք նրան գնահատել սեփական հաջողությունները, և այդ դեպքում երեխան ինքնավստահ կլինի:

  • Հավատա, որ ամեն ինչ լավ կլինի: Սովորեցրեք երեխային նկատել լավը, այլ ոչ թե կենտրոնանալ միայն բացասականի վրա:
  • Դու սեփական կարծիքի իրավունք ունես: Փորձեք կազմակերպել հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, որ երեխան սովորի հաղորդակցել և շփվել:
  • Կռվելը՝ լավագույն լուծումը չէ: Ոչ միշտ է ուժ կիրառելը համարվում իրավիճակից դուրս գալու լավ միջոց: Խոսքերն ավելի ազդեցիկ են:
  • Երբեք մի աջակցիր ու մի կանգնիր այն երեխաների կողքին, ովքեր նեղացնում ու ծաղրում են ուրիշներին: Սովորեցրեք երեխային, որ ուրիշները՝ ինչպես և նա, ունի անուն, և չի կարելի անվան փոխարեն որևէ վիրավորական բառով դիմել ընկերներին:
  • Երբեք մի վախեցիր «ոչ» ասելուց: Կարևոր է, որ երեխա իմանա ու հասկանա, որ ինքը միշտ ունի ընտրության հնարավորություն: Եթե իրեն որևէ մի բան դուր չի գալիս, նա ուղղակի կարող է հրաժարվել ու ասել «ոչ»:

 

  • Եթե օգնության կարիք ունես, դիմիր: Սովորեցրեք երեխային օգնություն խնդրել այն ժամանակ, երբ ինքն ունի դրա կարիքը: Ու ցանկալի է լինել այնպիսի ծնող, որ երեխան առաջին հերթին ցանկանա դիմել հենց ձեզ:
  • Սպորտով զբաղվիր: Սպորտը բարձրացնում է ինքնագնահատականը, ինքնավստահությունը, բացի այդ հիանալի է անդրադառնում առողջության վրա:

 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

 

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!