Մի տարեց կին երկու կուժ ուներ, որոնցով ամեն օր ջուր էր տանում տուն… դրանցից մեկը ճաքած էր…

Մի տարեց կին երկու կուժ ուներ, որոնցով նա ամեն օր գետից ջուր էր բերում: Կուժերի մեջ լիքը ջուր էր լցնում, կախում փայտի վրա ու բերում տուն, սակայն հասցնում էր միայն 1.5 կուժը: Բանն այն է, որ կուժերից մեկի վրա ճաք կար, և ճանապարհին ջուրը թափվում էր:

Առաջին կուժն իրենից գոհ էր, իսկ ճաքածը ամաչում էր սեփական թերությունից: Նա շատ էր խղճում տարեց կնոջը, ով իր պատճառով զուր չարչարվում էր, երբեմն ստիպված էր լինում մի քանի անգամ գնալ ջուր բերելու:

Մի օր նա ասաց կնոջը.

Ներիր, որ չեմ կարողանում ջուրն ամբողջությամբ տեղ հասցնել, ներիր, որ ջուրը կորցնում եմ, մինչ քայլում ես: Ես ոչինչ չեմ կարող անել, որպեսզի շտկեմ իրավիճակը:

Սակայն իմաստուն կինը ժպտաց ու պատասխանեց.

Իսկ դու նկատե՞լ ես, որ այն կողմը, որով բերում եմ քեզ, ես չքնաղ ծաղիկներ եմ ցանել, իսկ մյուս կողմը՝ ոչ: Քո օգնությամբ դրանք ամեն օր ջրում եմ: Ծաղիկներն այնքան գեղեցիկ են, աչք են շոյում ու ուրախացնում, զարդարում իմ տունը: Եթե չլինեիր դու, չէր լինի նաև այս ողջ գեղեցկությունը: Դա միայն քո շնորհիվ է:

Այնպես որ, միշտ իմացեք ձեր «արժեքը»:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!