Մի քանի խորամանկություն, որ բույսերի տերևները չդեղնեն․․․ պարզ ու հասարակ միջոցները կան բոլորի տանը

Շատ բույսերի, հատկապես վարունգի դեպքում դեղին տերևները մեծ տհաճություն են։ Դրանք հայտնվում են անսպասելի ու երբեմն շատ վաղ։ Դրանից խուսափելու համար հետևեք ստորև ներկայացված խորհուրդներին։

Վարունգի դեպքում արեք հետևյալը։ Հենց որ տերևները նոր ծլեն, ջրեք այսպիսի լուծույթով․

  • մեծ խորը տարայի մեջ ջուր լցնել ու ավելացնել 30 կաթիլ յոդ։ Նաև լցնել 20գ օճառ, որն անհրաժեշտ է նախապես քերիչով անցկացնել։ Ավելացնել նաև 1լ կաթ։ Ստացված խառնուրդով ցողեք վարունգները՝ պուլվերիզատորի օգնությամբ։

Երեկոյան 1 հաց թրջեք ջրի մեջ։ Մինչ առավոտ այն կփափկի։ Արդեն կարելի է ավելացնել յոդը։ Եվ ահա յոդով հացը լուծել 1լ ջրի մեջ։ Ստացված խառնուրդով ցողել վարունգները՝ 2 շաբաթվա ընթացքում 1 անգամ։ Խորհուրդին հետևելու դեպքում ձեր բույսերը մինչ աշուն կմնան կանաչ։

Ջրի մեջ լուծել 150գ շաքարավազ և 2լ կաթնային շիճուկ։ Ստացված լուծույթով ցողել վարունգներիը։ Նման պարարտանյութը կնպաստի դրանց լավ աճին։
10լ ջրի համար վերցնել 700գ սոխի կեղև։ Կեղևը  հասցնել եռման աստիճանի և թրմել 12-14 ժամ։ Դրանից հետո ջրքամել՝ առանձնացնելով սոխի կեղևը։ Ստացված թուրմը լուծել հետևյալ կերպով․

  • 1լ թուրմ 4լ ջրին։ Ստացված լուծույթով ջրել վարունգները։

Եվս մի լուծույթ՝ դեղնած տերևների դեմ։ Այն պատրաստվում է կաթնային շիճուկից ու ջրից։ Շիճուկն ու ջուրը խառնել հետևյալ չափաբաժնով․ 1լ շիճուկ ու 5լ գոլ ջուր։

Տերևները կարող են դեղնել սխալ ջրելու հետևանքով։ Հնարավոր է, որ վարունգը կամ քիչ եք ջրում, կամ շատ սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!