Տաքսու վարորդ եմ աշխատում․ շատ ու տարբեր մադկանց եմ ամեն օր տեսնում, բայց այդ կնոջ նմաններին, համարում եմ, որ պետք է պատժել

Տաքսի եմ վարում։ Կեսգիշերին մոտ դեղատնից պատվեր եմ ստանում։ Ինչպես հասկացա, դեղատան աշխատողն է, գնում է տուն։ Ասում է հասցեն, մոտ 10-12 կիլոմետր պիտի գնանք։ Հասանք տեղ, հնչեցրի գինը՝ 1200 դրամ։ Մեկ էլ իմ ուղևորուհին 20 000 դրամանոց է տալիս։

Ասում եմ․

-Ինչի՞ սկզբում չասացիք, որ մեծ գումար եք տալու։ Ճանապարհին մի տեղ կմանրեինք։

-Դուք ծառայություններ եք մատուցում, պիտի մանր ունենաք։

-Լավ, իսկ չգիտե՞ք՝ ձեր տան մոտակայքում որտեղ կարող ենք մանրել։

-Ոչ։ Խնդրում եմ, արագ տվեք մանրը, կամ գումարս վերադարձրեք։ Ես տուն եմ շտապում։

Հիմա կմանրենք,- ասացի ես ու դուրս եկա բակից։

-Արագ, ես ժամանակ չունեմ։

15 րոպե ես վարում էի տարածքում։ Ամենում կամ փակ էր, կամ չէին մանրում։ Մի կերպ գտա 4 հատ 5000 դրամանոց։ Կնոջը տվեցի 19 000, էլ մետաղադրամներ չունեի։ Հանկարծ տիկինը հայտնում է, որ իրեն ուրիշի գումար պետք չէ։ Ասում է․

-Պահանջում եմ, որ ինձ 18 800 տաք, այլ ոչ թե 19 000։ Ինձ ձեր խղճուկ 200 դրամը պետք չի։ 

Պատվերը տևեց գրեթե 1 ժամ։ Նյարդայնացած գնացի տուն։

Հաջորդ օրը զանգեցին մեր գրասենյակից և ասացին, որ մի կին է բողոքել ինձանից՝ ասելով, որ մանր չունեմ։ Իրականում նա իրավացի է։ Նա ծառայությունից է օգտվում։ Իրավունք ունի․․․ բայց․․․ Իսկ մարդկային արժեքներն ու՞ր մնացին։ Գոնե կարող էր սկզբում զգուշացնել, դեռ ճանապարհին կլուծեինք հարցը։ Էլ չեմ ասում, որ եթե դեղատանն է աշխատում, կարող էր մանրել և ինձ անհարմար դրության մեջ չդնել։ Բայց օրենքով նա իրավացի է։

Ես էլ հաջորդ օրը արթնացա ոչ թե 7։50՝ սովորականի նման, այլ 7։00, որ ուղիղ 8-ին հասնեմ դեղատուն, որտեղ այդ կինն է աշխատում։ Շաբաթ օրը՝ առավոտյան 8-ին, երբ դեղատունը դեռ նոր է բացվել, ես գնեցի 120 դրամ արժողությամբ ցավազրկող և վճարեցի 20 000 դրամանոցով։ Նա մի կերպ վերադարձրեց մանրը, ընթացքում նույնիսկ կողքի խանութ վազեց, կեսը իր պայուսակից տվեց։

Հաջորդ օրը մենք հանդիպեցինք նույն վայրում և նույն ժամին։ Աշխատողն ինձ ասաց, որ չի սպասարկելու, բայց նա չունի նման իրավունք։ Գնեցի նույն դեղից, սակայն այս անգամ վճարեցի 50 000 դրամանոցով։ Արդյունքում ես կապ հաստատեցի դեղատան տնօրենի հետ, և 1 րոպե անց իմ 49 880 դրամ մանրը վերադարձրին։

Հիմա սպասում եմ նրա հաջորդ հերթափոխին․ իմացա, որ 2 օր աշխատում է, 2 օր տանն է։ Կարծում եմ, 2 օրից նորից ինչ-որ տեղս կցավա և ստիպված կլինեմ գնել նույն դեղից։

Այս ամենն ինչի համար եմ անում ու ասում․ մի մոռացեք պարզ մարդկային հասկացությունների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!