Ավելուկով Ապուր․ Գերօգտակար և Գերհամեղ ուտեստ Հայկական խոհանոցից (Տեսանյութ)

Ավելուկով Ապուր Բաղադրիչներ

Ավելուկի տերևներ — 500 գր․
Կարտոֆիլ — 3-4 հատ
Սոխ — 2- 3 հատ
Կարագ — 40 գր․ + ձիթայուղ
Հաճար կամ բլղուր — 100 գր․
Ոսպ — 100 գր․
Լոբի — 100 գր․
Ալյուր — 1-2 ճաշի գդալ
Աղ

Ավելուկով տաք ուտեստի Պատրաստման հետաքրքիր տարբերակ

  • Ավելուկը լվանալուց հյուսելուց մի քանի օր չորացնելուց հետո պահվել է սառցախցիկում, այժմ այն կկտրատենք մանր կտորների և եռման ջրով կթրջենք
  • Մոտ կես ժամ հետո ջրքամենք և ևս մի քանի անգամ եռման ջրով ցողենք
    Կարելի է նաև լվանալուց հետո խաշել մի փոքր, բայց ես սովորաբար այսպես եմ անում
  • Ընդհանուր առմամբ պատրաստման այս տարբերակը կարող է և էապես տարբերվել ձեր սովորական տարբերակից, բայց հավատացեք այս բաղադրիչներով շատ համեղ է ստացվում
  • 2-3 գլուխ սոխ հնարավորինս մանր կտրատենք լցնենք այն թավայի մեջ պետք է առանձին սոխառած անենք
  • Կարագ կդնենք, կարելի է և մի փոքր ձիթայուղ ավելացնել, այդպես ավելի համեղ է ստացվում
  • Կսկսենք տապակել, իսկ այդ ընթացքում կկտրատենք մյուս բաղադրիչները
  • Կարտոֆիլը կտրատում ենք և լցնում արդեն այն կաթսայի մեջ, որի մեջ պատրաստելու ենք ապուրը
  • Վրան ավելացնում ենք մոտ 100 գրամ լվացած հաճար կամ բլղուր
  • Նույն չափ ոսպ
    Եվ նույն չափ էլ նախապես թրջած լոբի ենք ավելացնում
  • Օրինակ տատիկս միայն բլղուրով էր բավարարվում, բայց այս առատությունը հատիկավորների պայմանավորված է հնարավորինս շատ սպիտակուցներով ապուրը հագեցնելու միտմամբ
  • Ավելացնում ենք ջրքամված ավելուկը
  • 1 թեյի գդալ աղ կլցնենք
  • Եռման ջուր կավելացնենք, որպեսզի ամբողջությամբ ծածկի զանգվածը և այժմ դնենք կրակին
  • Մինչ այն կեռա մենք արդեն սոխառածին կավելացնենք մեկ լիքը գդալ ալյուր, որպեսզի ապուրը հնարավորինս թանձր լինի
  • Մոտ 20 րոպե ապուրը եռալուց հետո, վրան կավելացնենք սոխառածը և մի քանի րոպեից կանջատենք
  • Բույրը խենթացնող է, իսկ հայկական խոհանոցի այս մարգարիտը չսիրելը դա ուղղակի նշանակում է զրկել սեփական քիմքին ազգային յուրահատուկ կոլորիտային համը վայելելուց
  • Մատուցելուց առաջ ափսեի մեջ սխտոր ենք ճզմում և ավելացնում մանրացրած պոպոկ

Սննդարար, համեղ, օգտակար, հեշտ և արագ։

Ավելուկով Ապուր Պատրաստման Տեսանյութ

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!