Բիսկվիթի լավագույն բաղադրատոմսը. գաղտնիքը՝ այս մի բաղադրիչն է, որի մասին միայն փորձառու հրուշակագործները գիտեն

Ներկայացնում ենք փքուն, համեղ ու օդային բիսկվիթի բաղադրատոմս, որը չափազանց լավ է ստացվում ընդամենը 1 բաղադրիչի շնորհիվ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 1.5 բաժակ
  • վանիլին
  • ցանկացած լիմոնադ՝ 1 բաժակ
  • ձեթ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 3 բաժակ
  • փխրեցուցիչ՝ 10գ

Պատրաստման եղանակ.

Բիսկվիթի գաղտնի բաղադրիչն է լիմոնադը: Այն պիտի գազավորված, մի քանի ժամ շուտ բացած, որ գազը թուլանա:

Ձուն և շաքարավազը հարել: Շարունակելով հարել՝ լցնել ձեթը, այնուհետև լիմոնադը: Մաս-մաս լցնել ալյուրն ու փխրեցուցիչը, նորից հարել: Ստացվում է թույլ թթվասերի խտությամբ խմոր:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 25-30 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո: Տապակը պիտի լինի բարձր կողքերով, քանի որ բիսկվիթը շատ է բարձրանում: Պատրաստի բիսկվիթը 20 րոպե թողնել ջեռոցում և միայն հետո հանել:

Բարի ախորժակ:

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!