Ինչ միջուկ եմ օգտագործում՝ լավաշով տաք ռուլետներ պատրաստելու համար

Երաշխավորում ենք, որ 1 անգամ փորձելով այս ռուլետները՝ ստիպված կլինեք դրանք պատրաստել շատ հաճախ, քանի որ ձեր ընտանիքի անդամներին ուտեստը խելքահան կանի։

Առաջարկում ենք լավաշով տաք ռուլետի հետաքրքիր բաղադրատոմս։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • լավաշ՝ 1 հատ
  • մարինացված վարունգ՝ 2 հատ
  • կաղամբ՝ 350գ
  • սոխ՝ 1 հատ
  • գազար՝ 1 հատ
  • մայոնեզ՝ 3ճ․գ․
  • սամիթ՝ կես կապ
  • աղ՝ 0,5 թ․գ․
  • ձեթ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Մաքրած սոխը մանր կտրատել, եռման ջուր լցնել, թողնել մի քանի րոպե, որ դառնահամը դուրս գա։ Ջուրը քամել։

Կաղամբը մանրացնել, քերիչով անցկացնել վարունգն ու գազարը։

Միացնել մանրացրած բանջարեղենը, մանր կտրատած սամիթը, համեմել աղով ու մայոնեզով։ Միջուկը հավասար շերտով բաշխել լավաշի վրա, փաթաթել ռուլետի պես ու կտրատել 5սմ լայնությամբ կտորների։

Տապակել ռուլետները տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից։ Պատրաստի կտորները մի քանի րոպեով դնել անձեռոցիկի վրա, որպեսզի դուրս գա ավելորդ յուղը։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!