Խմորը ստացվում է փափուկ, կարծես բարձ լինի, իսկ սա մի գաղտնի բաղադրիչի շնորհիվ

Տանը պատրաստված կարկանդակներ գրեթե բոլորն են սիրում, իսկ որպեսզի դրանք համեղ ստացվեն, առաջին հերթին պետք է ճիշտ պատրաստել խմորը: 

Ներկայացնում ենք անթերի խմորի բաղադրատոմս, որից պատրաստված կարկդանդակները կստացվեն փքուն, փափուկ ու օդային:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թթվասեր՝ 250 գ
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • սոդա՝ 1թ.գ.
  • ձու՝ 1 հատ
  • ձեթ՝ 2 ճ.գ.
  • մածուն՝ 100 մլ
  • ալյուր՝ 400 գ
  • աղ՝ կես թ.գ.

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ միացնել թթվասերը, մածունը, ձուն, ձեթը, աղը և շաքարավազը: Խառնելուց հետո ավելացնել նաև ալյուրն ու սոդան: Խմոր հունցել:

Պատրաստել միջուկը. մեր դեպքում կարտոֆիլի պյուրեն: Սակայն կարող եք ցանկացած այլ միջուկով թխել:

Խմորը բաժանել փոքր մասերի, յուրաքանչյուր կտորը գրտնակել. մեջտեղի հատվածում միջուկ դնել ու կարկանդակներ ձևավորել: Տապակել տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից:

Պատրաստի կարկանդակները մի քանի րոպեով թողնել անձեռոցիկի վրա ու մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!