Ձմռանը այս թխվածքը բարձրացնում է տրամադրությունը․․․ ընդամենը մի քանի մանդարին և մի քիչ էլ ալյուր է անհրաժեշտ

Ձմռան առավելություններից մեկը մանդարինի մեծ քանակությունն է։ Այս անուշաբույր ցիտրուսայինը սիրում են բոլորը՝ մեծից փոքր։

Քանի որ այս սեզոնին մանդարինը բավականին մատչելի է, առաջարկում ենք դրա օգտագործմամբ հետաքրքիր թխվածք պատրաստել։ Ամեն ինչ շատ հեշտ ու արագ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 4-5 հատ
  • շաքարավազ՝ 140գ
  • ալյուր՝ 120գ
  • վանիլի շաքար՝ 10գ
  • մանդարին՝ 7 հատ

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին նախապատրաստել տապակը․ բացվող կողքերով 22–24սմ տրամաչափի տապակ վերցնել, ծածկել յուղաթղթով։ Խոշոր մանդարինները մաքրել, կտրել մեջտեղից։

Հեռացնել կորիզները։ Մանդարինները կտրվածքով դեպի ներքև դնել յուղաթղթի վրա։ Այժմ պատրաստել խմորը։ Դրա համար հարիչով հարել ձուն և վանիլի շաքարը։

Հարելու ընթացքում քիչ-քիչ ավելացնել շաքարավազը։ Հարիչն անջատելուց հետո լցնել մաղած ալյուրն ու խառնել սիլիկոնե կամ փայտե գդալով՝ ներքևից դեպի վերև։

Խմորը լցնել մանդարինի վրա, հարթեցնել։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 35-45 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։

Սպասել, որ թխվածքը սառի տապակի մեջ և միայն հետ հանել՝ շուռ տալով մատուցվող ափսեի մեջ։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: