Շատ օգտակար կոնֆետներ․ Ամանորից մնացած չարազեղենով և չրեղենով միշտ պատրաստում եմ այս համեղությունը

Ամանորի շռայլ տոներից հետո չարազեղենն ու չրերը միշտ ավելանում են, իսկ մենք գտել ենք դրանք օգտագործելու հիանալի եղանակ։ Համեղ և շատ օգտակար կոնֆետներ, որոնք կգերեն իրենց համով, տեսքով և օրիգինալությամբ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 200գ ծիրանաչիր
  • 200գ չամիչ
  • 200գ ունաբ՝ ֆինիկ
  • 200գ բոված նուշ
  • կես կիտրոնի հյութ
  • 1ճ․գ․ մեղր
  • մի պտղունձ աղ
  • քունջութ

Պատրաստման եղանակ․

200գ ծիրանաչիրը, 200գ չամիչը, 200գ ֆինիկը աղալ։

200գ բոված նուշը մանրացնել բլենդերով։

Ավելացնել կիտրոնի հյութը, 1ճ․գ․ մեղրը, աղը, լավ խառնել, գնդիկներ ձևավորել և բոլոր կողմերից թաթախել քունջութի մեջ։

Մի քանի նշում․ բնականաբար, բոլոր չրերը օգտագործելուց առաջ պետք է լվանալ։ Կարող եք ավելացնել թզի չիր, իսկ նուշի փոխրաեն ցանկացած ընկույզ։ Եթե սիրում եք դարչին, ապա կարող եք ավելացնել կես թ․գ․։  Քունջութի փոխարեն կարող է լինել կոկոսի քերուկներ, շաքարի փոշի կամ կակաոյի և շաքարի փոշու խառնուրդ։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!