Պատրաստում եմ թխվածք «Ծույլիկների համար». 5 րոպե եմ տրամարդում ու ուղարկում ջեռոցը

Թխվածքն այնքան արագ է պատրաստվում, որ չեք էլ նկատի, թե այն երբ ու ինչպես հայտնվեց ձեր սեղանին: Միջուկի համար կարող եք վերցնել ցանկացած միրգ կամ հատապտուղ՝ ինչպես թարմ, այդպես էլ սառեցրած:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 200 գ
  • վանիլին
  • մի պտղունձ աղ
  • հալացրած և սառեցրած կարագ՝ 75գ
  • թթվասեր՝ 150 գ
  • ալյուր՝ 240 գ
  • փխրեցուցիչ՝ մի տուփ
  • միջուկ

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն՝ աղի ու շաքարավազի հետ միասին: Պիտի ստացվի փքուն ու խիտ զանգված: Ավելացնել վանիլին՝ ըստ ճաշակի:

Լցնել հալեցրած, սենյակային ջերմաստիճանի հասած կարագը և նույն ջերմաստիճանի թթվասերը: Հարել հարիչով՝ մինչ համասեռ դառնալը:

Ալուրը միացնել փխրեցուցիչի հետ և մաղելով լցնել զանգվածի մեջ, խառնել, որ խմոր դառնա:

Ավելացնել կտրատած միրգ կամ հատապտուղներ, չամիչ, ընկուզեղեն՝ ըստ ձեր ճաշակի:

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, մեջը լցնել խմորը, հարթեցնել:

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 35 րոպե, նախապես տաքացրած ջեռոցում: Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով:

Սառած թխվածքի վրա շաքարի փոշի ցանել կամ լցնել հալեցրած շոկոլադ: Եթե ունեք ժամանակ, կարող եք նաև թթվասերին կամ սերուցքին շաքարի փոշի ավելացնելով և հարելով՝ կրեմ պատրաստել:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!