Արա Աբրահամյանի դիպուկ և ֆանտաստիկ գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին

Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը ու հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ սերն ամենեւին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով եւ ժապավեն կտրելով:

Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, որովհետեւ նա կարողացավ հեղափոխություն իրականացնել: Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել.

1. Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ):

2.Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը:

3.Ամուլսարը աշխատեցնելու հարցը:

4.Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը:

5.Բժշկական պարտադիր ապահովագրության նախագիծը, որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր:

Բայց եթե անգամ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, բայց ո՛չ «վերացնել» իշխանության հանդեպ սերը: Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»: Ըստ այդմ, նախորդ իշխանությունները թալանչի են, ներկաները թալանչի չեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!