Ապրանքը ինչպե՞ս է հասնելու խանութներ. ինքնաթիռներով, թե՞ էշերի քարավանով. Գևորգ Գրիգորյան

«Միֆոլոգիական բալային համակարգի ռեալիզացման անհնարինությունը։

Ինձ շատ հետաքրքիր է ևս մի հարց, որի պատասխանը ինքս չգտա։
Երևանի աղիստամոքսային տրակտը մատակարարում են մեծ ու միջին չափսերի մեքենաները, ապրանք հասցնելով մեր շատ սիրելի խանութներ, որտեղից մենք, օգտատերերս, գնում ենք այն և ուղարկում մեր ստամոքսները կենսունակ մնալու համար։

Հիշենք որ 2-րդ գիծ 60 վայրկյանից երկար կայանելու համար վարորդը կորցնելու է իր բալերից։ ԲԱՅՑ մեր քաղաքը կահավորում ՉՈՒՆԻ բեռնաթափման կամ փոքր, միջին ու մեծ առաքման համար, և 90% դեպքերում վարորդները ստիպված են կանգնել 2-րդ գիծ սույն գործողությունը իրականացնելու համար։ Վստահ եմ նրանք չունեն ֆետիշ կանոն խախտելու կամ 2-րդ գիծ կանգնելու, նրանց դա բնավ դուր չի գալիս, ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ չունենալով համապատասխան կահավորված քաղաք։

Բացառություն չեն կազմում նաև մեծ սուպերմարկետները, որոնք ունեն սեփական փարկինգ․ տոն օրերից առաջ նրանց փարկինգներում անշլագ է, և կրկին անգամ, չուզենալով, մենք տեսնում ենք «օրինախախտ, ռեժիմի ստրուկ ստահակ» 2-րդ գիծ կայանած մեքենաներ։

Հիշեցնեմ, որ առաքիչները բացի բարեհոգությունից նաև ընտանիք են պահում այդ աշխատանքով, նրանց այդ խախտումը չի կրում մահացու վտանգ, նրանք դա լկտիությունից չեն անում, այլ ուղղակի չունեն այլընտրանք։

Վերադառնամ հարցիս՝ ապրանքը ինչպես է հասնելու խանութներ։ Ինքնաթիռներո՞վ, թե՞ էշերի քարավանով»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!