Ասում են Նիկոլը… ախպեր էդ վիրուսը հո Նիկոլը չի ստեղծե՞լ, հո Նիկոը չի բերել քցե՞լ մեր ջանը, որ հիմա էլ ասեմ Նիկոլ փող տուր, որ ապրեմ, էրեխեքիս պահեմ…

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գնացել էի գերեզմաններ… սովորաբար շինարական աշխատանքները տարվա էս եղանակին են անում:

Աշխատող բանվորներից մեկի հետ զրույցի բռնվեցի:
Մեկ-երկու բառ փոխանակելուց հետո պատմեց իր մասին:

— Ախպեր, մուզիկանտ տղա եմ, էս վիրուսը ինչ տարածվեց աշխարհով մեկ, մեր գործը կանգնեց, դե գիտես, միջոցառում-բան չեն թողնում անեն, դե մենք էլ որտեղ պտի նվագենք…

Հլը նայի ձեռքերիս, ցեխի ու ավազի մեջ մատերս սաղ փչացել են, բայց դե ճարս ինչ…

Ախպեր 3 հատ երեխա ունեմ, ես որ չաշխատեմ, էրեխեքիս ով պտի պահի…

Ասում են Նիկոլը… ախպեր էդ վիրուսը հո Նիկոլը չի ստեղծե՞լ, հո Նիկոը չի բերել քցե՞լ մեր ջանը, որ հիմա էլ ասեմ Նիկոլ փող տուր, որ ապրեմ, էրեխեքիս պահեմ…

3 երեխա ունեմ , իրանց համար կյանքս էլ կտամ, ամեն գործ էլ կանեմ, բայց վիզս չեմ ծռի, թե ինձ փող տվեք ապրեմ…

Հա… Էս ամեն ինչն ինչի համար կիսվեցի Ձեզ հետ… միևնույն է, ես մնում եմ եմ կարծիքին, նման ողջամիտ ու աշխատասեր մարդիկ են էս երկրի ապագան…

Միգուցե մեր երկրում դժվար է ուզածդ աշխատանքը ճարելը, միգուցե աշխատավարձը քիչ է, բայց աշխատող մարդը միշտ էլ գործ կգտնի ու իր ընտանիքին պահելու հոգսը ուրիշի վզին չի փաթաթի…

Էս կյանքում ես մի բան եմ լավ հասկացել. «Ուզում ես ավելին` պետք է անես ավելին…»

ՀԳ. Որ չասեք մեծ-մեծ եմ խոսում, դա էլ շեշտեմ, որ օրական 15-16 ժամ եմ աշխատում` առանց հանգստյան օրերի…

Գնացել էի գերեզմաններ… սովորաբար շինարական աշխատանքները տարվա էս եղանակին են անում:Աշխատող բանվորներից մեկի հետ…

Опубликовано Тароном Чахояном Вторник, 30 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!