Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՍԴ — ին առնչվող օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 30-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 1: Քվեարկությանը չեն մասնակցել ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!