«Դալմա» մոլը անորոշ ժամանակով չի աշխատելու. հայտնի է պատճառը

Դալմա Գարդեն» մոլում հունվարի 9-ին արտակարգ իրավիճակ էր: Բանն այն է, որներսում աշխատակիցները շենքի շարժ էին նկատել, ինչի համար բոլոր աշխատակիցները եւ ներսում գտնվող անձինք տարհանվել էին:

Երկար ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո այն հերքվեց: Պաշտոնապես տեղեկություն հաղորդվեց, թե տանիքում օդափոխիչ սարքի սխալ տեղադրման պատճառով է նման դող զգացվել:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրականում շենքը կառուցվել է շինարարական նորմերիկոպիտ խախտումներով, ինչի համար էլ նման ցնցում է եղել: Ավելին, մեր տեղեկություններով՝ մոլի սեփականատեր Սամվել Կարապետյանը «դրսից» մասնագետներ է հրավիրել, որպեսզի պարզեն՝ արդյոք ինչն է խնդիրը, ու պարզվել է, որ իսկապես սխալ ձեւով է կառուցվել շինությունը, խաբել են սեփականատիրոջը, ինչի պատճառով էլ նման շարժ է զգացվել, որի հետեւանքը կարող է լինել շենքի փլուզումը:

Տարբեր տեղեկությունների համաձայն՝մոլի շինարարական հիմքերն այնքան թույլ են, որ հունվարի 9-ի ցնցումն առաջացել է այն բանից հետո, երբ ինչ-որ խանութ-սրահում շատ հաճախորդներ են մուտք գործել հայտարարված ակցիայի պատճառով: Լուրեր կան՝ Ս. Կարապետյանը զայրացած հրահանգել է փակել «Դալմա Գարդեն» մոլը,մինչեւ առաջացած խնդիրները վերանան,եւշենքն ամբողջությամբ ամրացվի։

Ի Դեպ, տեղեկացանք, որ առաջիկայում նման փլուզման վտանգ ունեն Երեւանի «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնը, «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը։ Առեւտրի կենտրոնի աշխատակիցների շրջանում տեղեկություն է շրջանառվում, թե այդ շարժը եղել է այն բանից հետո երբ սկսել են շենքի տանիքում լողավազան կառուցել:

Սակայն իրականում այլ իրավիճակ է։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!