Երկու ուրախ պատմություն Կոռոնավիրուսի աշխարհից. խանութ մտնելիս մի տղամարդ ինձ բղավում է` Ալեն Սիմոնյան

Երկու ուրախ պատմություն Կոռոնավիրուսի աշխարհից.

1) Զանգ մի ծանթ մարդուց`
-Ալեն ջան, բարև, լսիր, մի գիտնական կա, նոր ակնոցա հորինել, որի տակ Կոռոնավիրուսը մեռնում ա: Հիմա ասում ա` կարա՞նք Ավինյանին ասենք, մի հատ վիրուս տա, փորձարկենք:

Հ.Գ.Ավինյան, մի հատ վիրուս տուր:

2) Խանութ մտնելիս մի տղամարդ ինձ բղավում է`
— Ալեն Սիմոնյան!
-Այո,- շրջվեցի ես:
— Դուք գիտե՞ք, որ Կառոլլա վիրուսը ուրձի յուղնա բուժում:
-Կորոնա վիրուսը…
-Հա դե, ի՞նչ տարբերություն:
— Չէ, չգիտեի:

Հ.Գ. Ուրցի յուղը ի՞նչ ա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!