Ինչ գրքեր են դրված Սերժ Սարգսյանի աշխատասեղանին, և ինչ է նա ընթերցում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության ձևավորումից հետո նախարարներին և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ընդունում է իր աշխատասենյակում։ Արարողակարգային այդ լուսանկարները, բնականաբար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի միջոցով տարածվում են, և շատերի ուշադրությունն են գրավում հայալեզու և օտարալեզու այն գրքերը, որոնք խնամքով դրված-դասավորված են հանրապետության ղեկավարի սեղանին:

Այդ լուսանկարները շատերի կողմից քննարկման առարկա դարձան՝ ի՞նչ գրքեր են դրված, խնամքով շարված ՀՀ նախագահի գրասեղանին, որոնց դասավորությունը տարբեր հանդիպումների ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Արդյո՞ք դրանք այն գրքերն են, որոնք Սերժ Սարգսյանը պարբերաբար ընթերցում է, թե՞ նրանք են, որոնք երկրի ղեկավարը նվեր է ստացել տարբեր առիթներով: Եվ, ի վերջո, որո՞նք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրական նախասիրությունները։Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով  դիմեցինք ՀՀ նախագահին։

«Իմ աշխատասեղանին դրված գրքերը թե՛ տարբեր անձանց կողմից արված նվերներ են, թե՛ այն գրքերն են, որոնք ընթերցում կամ վերընթերցում եմ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում ժամանակի առումով: Ասեմ, որ աշխատասենյակում գրքերով շրջապատված լինելով՝ ինձ ինչ-որ տեղ գրքի, գիտելիքի զորությամբ ապահովագրված ու պաշտպանված եմ զգում:

Ինչ վերաբերում է գրական նախասիրություններին, ապա ներկայումս վերընթերցում եմ Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթությունը» և Հելմութ Շեկի «Նախանձը», ինչպես նաև Եղիշե Չարենցի ստեղծագործությունները»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!