Կոմիտասից ոտքով գնացի Եռաբլուր․․․ Անցած տարի ճանապարհին տեղ ու դադար չկար: Էս տարի ոտքի ճամփան դատարկ էր, և պարզվեց, որ…

Արամ Գևորգյանն իր էջում գրել է. Այս տարի էլ անցած տարվա նման Կոմիտասից ոտքով գնացի Եռաբլուր: Անցած տարի նույն ժամանակահատվածում Եռաբլուր տանող ճանապարհին տեղ և դադար չկար: Այս տարի մի թեթև մեքենաների հոսք կար, իսկ ոտքին ճամփան դատարկ էր:

Ես էլ ինձ հույս էի տալիս, ասում եմ՝ կարող է ես եմ սխալ փողոցով մտել, մարդիկ էն մի մասով են գնում: Այն էլ պարզվեց չէ, ճիշտ էի մտել, պարզապես փողոցն էր դատարկ… 90-ականներին մենք ունեցանք գրեթե նույնքան զո հ, ինչքան 44-օրյա պատ երազմում:

Մի տարբերությամբ, որ 90-ական թվականներին այդ պատ երազմի հետևանքները իրենց մաշկի վրա զգաց ամբողջ հայ ազգը. լույս չկար, նա վթ չկար, հաց չկար:

90-ական թվականներին պատ երազմը մտավ բոլորիս տները, դրա համար էդպես փայփայում էինք այդ հաղթանակը: 44-օրյա պատ երազմում ունեցանք գրեթե նույն զո հ, սակայն ժողովրդի կոմֆորտը դրանից չտ ուժեց, և դրա համար էլ արդեն 2-րդ տարում շատերը մոռացան, թե ինչ էր եղել 1,5 տարի առաջ: Ա՛յն ժամանակվա հաղթանակը բոլորինս էր: Այս ժամանակվա դա վաճանված պարտությունը՝ մենակ զո հերի հարազատներինը…

Понравилась статья? Поделиться с друзьями: