Մոսկվայում թոքաբորբից մահացել է հայտնի հայ ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը

Մոսկվայում թոքաբորբից մահացել է հայտնի հայ ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը

Մոսկվայում «Նովոմոսկովսկիյ» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ Նույն հիվանդանոցում մարտի 26-ին մահացել էր նաև նրա կինը՝ Արփիկ Հասրաթյանը։

Արփիկ Հասրաթյանի մոտ, հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Նրանք շփում չեն ունեցել COVID-19-ով վարակված անձանց հետ, արտասահմանում չեն եղել: Կնոջ մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

Միշիկ Ղազարյանը մահացել է թոքերի երկկողմանի բորբոքումից։ Միշիկ Ղազարյանը 1980 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ սպեկտրի երևացող մասում առավել վառ իմպուլսա-պերիոդիկ լազերի ստեղծման համար։ Աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!