Սոֆի Դևոյանը պատմել է 71-ամյակին կորոնшվիրուսով վարшկված լինելու և իրեն մատուցված անակնկալի մասին

ՀՀ Ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանն այսօր նշում է 71-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծննդյան տարեդարձն առանց հյուրերի կնշի, քանի որ վարակված է կորոնավիրուսով և արդեն 20 օր է՝ ինքնամեկուսացման մեջ է:

«Ընտանիքիս մյուս անդամները չեն վարակվել, միայն ես եմ վարակվել տան աշխատողից: Բարեբախտաբար, ինձ արդեն լավ եմ զգում, բայց դեռ մի քանի օր էլ կմնամ տանը: 20 օր իմ սենյակում եմ անցկացրել, տան անդամների հետ չեմ շփվել, որպեսզի նրանց էլ չվարակեմ, բայց վտանգավոր շրջանն անցել է, երկու օր է՝ սենյակային ինքնամեկուսացումից դուրս եմ եկել: Երանի այն օրը, երբ կասեն`կարող ենք հանել դիմակները ու հանգիստ ապրել»,-ասաց պարուհին:

Չնայած ստեղծված իրավիճակին`նրա հիմնած Հոգու և պարի թատրոնի ուսուցիչներն ու աշակերտներն անակնկալ են մատուցել հոբելյարին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

«Այն, ինչ այսօր կատարվեց, երբեք չի կրկնվի: Իմ պարի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հոլովակ էին պատրաստել ինձ համար, որը դիտելիս մեքենաների ազդանշանների բարձր ձայն լսեցի: Հարսս`Զարուհին և թոռնիկս`Սոֆին, տեղյակ էին, թե ինչ է կատարվում: Ինձ պատշգամբ տարան, որտեղից տեսա իմ աշակերտներին, ովքեր ծաղիկներով եկել էին ինձ շնորհավորելու: Ավելի հուզիչ ծննդյան օր չեմ ունեցել իմ կյանքում: Աշակերտներս նույնիսկ պարեցին ինձ համար: Իհարկե, ոչ ոք տուն չմտավ, տնից բավականին հեռավորության վրա էին»,- պատմեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!