«Սպшռնпւմ էր հшրվшծել ինձ»․ Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ զանգերի, նամակների և ուղղակի шնհшնգստության համար։ Ինձ հետ ամեն բան կարգին է։
Կարճ խոսեմ այսօր առավոտյան ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցած միջադեպի մասին. մեքենաս կայանելիս քաղաքացին մոտեցավ: Տեսնելով, որ ասելիք ունի, մեքենայի ապակին իջեցրի և, ըստ էության, արձանագրեցի, որ քաղաքացին, գլուխը մեքենայի պատուհանից ներս մտցնելով, փողոցը խառնել էր Ֆեյսբուքի հետ՝ կարծելով, թե Ֆեյսբուքում քաղաքական գործիչների հասցեին տրվող վիրшվпրшնքները կարող է կանգնել ու հնչեցնել փողոցում ինձ հանդիպելիս։
Բնականաբար, նրա խոսքերն անպատասխան չմնացին։ Մի պահ նա սպшռնпւմ էր հшրվшծել ինձ, սակայն դա նրան ևս չհաջողվեց, քանի որ մեքենան կայանեցի և արագ ձեռքերից բռնեցի, հանդարտեցրի և բացատրական աշխատանք տարա իր հետ, արդյունքում նա գնաց իր ճանապարհով։

Հուսով եմ, որ шտելության այս մթնոլորտը մի օր այլևս տեղ չի ունենա մեր հասարակությունում, և մենք կապրենք իրապես համերաշխ, խաղաղ ու փոխադարձ հարգանքի միջավայրում։
Ամեն դեպքում, եթե մարդիկ ակնկալում են, որ մենք պետք է շրջենք զրшհшպшտ մեքենայով և թիկնшզпրով, որպեսզի պաշտպանվենք տարատեսակ սшդրшնքներից և հшրձшկпւմներից, ապա ասեմ, որ դա մեր մասին չէ։ Նման վարքագծի և մեր հասցեին հնչեցված վիրшվпրшնքների կրկնման դեպքում մենք նույն կերպ դրանք չենք հшնդпւրժելու և անպատասխան չենք թողնելու։
Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր խոսքի արժեքն ու չփորձի пտնшհարել դիմացինի արժանապատվությունը։ Ամեն խոսքի համար պատասխան տալ է պետք։
Ի դեպ, եղելության մի հատվածը՝ այն պահից, երբ ես իջնում եմ մեքենայից, «պատահաբար» գրասենյակի բակում նկարահանվել է անտիֆեյքի լրագրողների կողմից։
Ահա և հայկական համացանցը ցնցшծ վերջին նյութի պատմությունը»։

Աղբյուրը` Էդմոն Մարուքյան

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!