Փետրվարի ինն էր, Մխիս երդման օրը… Հերթական ստուգումների ժամանակ մի բարձրաստիճան սպա հարց է ուղղում Մխիթարիս…

Փետրվարի ինն էր, Մխիս երդման օրը, իր անբաժան ընկերների հետ… Հերթական ստուգումների ժամանակ մի բարձրաստիճան սպա հարց է ուղղում դիրքի ավագին՝ Մխիթարիս… 

Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Փետրվարի ինն էր, Մխիս երդման օրը, իր անբաժան ընկերների հետ։ Հունվարի տասնյոթին Մխիթարս զո րակոչվեց բանակ, իր կամքով հրաժարվեց 6-ամսյա սերժանտական ծառայությունից, ասում էր ցանկանում եմ հենց սկզբից մի տեղ գնալ և

հարմարվել։ Իր որոշումն էր։ Ծառայել է առանց տրտ նջալու, ոնց վայել է տղամարդուն։ Ծառայության մեկ տարին էր լրացել, երբ տեղեկացանք տարել են Մարտունի երկուս սերժանտական դասերի։ Միշտ ասում էր, որ հնարավոր չեղավ խուսափել։ Հրամ կազմին պետք էր կամքով ամուր տղամարդ,ինչի չէ

դուխով սերժանտ ու դիրքի ավագ։Հունվարի քսանութին սերժանտ Գալեյանը ստացավ իր կոչումը ու հաջորդ հերթափոխին բարձրացավ դիրք որպես դիրքի ավագ։ Հերթական ստուգումների ընթացքում մի բարձրաստիճան սպա հարց է տալիս դիրքի ավագին՝ Մխիթարիս, թե որն է քո

պարտականությունը, Մխիթարս խնդրում է թույլ տալ այդ ամեն ինչը ասել ոչ զինվորական տերմիններով, թույլ է տալիս, ասում է իմ պարտականությունս այն է, որ տաս հոգով դիրք բարձրանամ ու տաս հոգով էլ իջնեմ զո րամաս։ Սպան շնորհակալություն է հայտնում ու դուս գալիս դիրքից։ Մի քանի անգամ Մխիս դիրքը 134-ը ճանաչվում է ամենալավը իսկ

ինքը ամենալավ դիրքի ավագ։ Մենք կորցրեցինք, ազգը կորցրեց իր ամենալավ սերնդին,որոնք մի գուցե լինեին մեր երկրի պատվավոր դեմքերը՝ քաղաքագետ, բժիշկ, իրավաբան, ճարտարապետ, բանասեր, դիվանագետ…Որոնց շարքերի մեջ հաստատ կլիներ իմ Միխս։ Զինվորը չփ ախավ, ԶԻՆՎՈՐԸ կռ վել է, ԶիՆՎՈՐԻՆ դա վաճանեցին

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!