Նշաններ, որոնք ցույց են տալիս, որ հենց դուք եք քայքայում ձեր հարաբերությունները

 

Մի շտապեք ամեն ինչ հերքել: Ուշադրություն դարձրեք անհանգստացնող նշաններին և լրջորեն վերաբերվեք դրանց ու փորձեք ուղղվել, քանի որ դա կարող է փրկել ձեր միությունը և օգնել ձեզ խուսափել ճակատագրական սխալներից, որոնք քայքայում են սերը: Կամ, հակառակը, խոստովանեք ինքներդ ձեզ, որ զգացմունքները արդեն սպառվել են:

 

Կախվածություն

«Երրորդը ավելորդ» է ժամանակակից զույգերի մոտ ոչ թե գրավիչ գործընկեր-սիրեկանն է, այլ սմարթֆոնը, որին կանայք հաճախ ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան սիրելիին: Նշաններ` դուք ձեր սիրած տղամարդու կողքին եք, սակայն գրում եք հեռախոսով և անհանգիստ եք` հանկարծ WiFi կապը չկորի: Եթե այսպիսի բան կանոնավոր կերպով է տեղի ունենում, մի զարմացեք, եթե նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք ունեք ավելի կարևոր գործեր, քան նա: Սովություն դարձրեք մի կողմ դնել հեռախոսը, երբ միասին եք:

Առաջնահերթություններ

Աշխատավայրում ամեն ինչ հասցնելը, մասնագիտորեն կայանալը իհարկե գովելի է: Առողջ հավակնությունները կարիերայում զարդարում են կնոջը: Սակայն մտածեք, թե ինչ կարող է արժենալ ձեզ գլխապտույտ հաջողությունը: Եվ արդյո՞ք այն այդքան արժեքավոր կլինի միայնակության մեջ: Յուրաքանչյուր կայացած մասնագետ կարողանում է գրագետ կերպով դասակարգել առաջնահերթությունները: Շաբաթն առնվազն 1-2 անգամ սիրելիի հետ կինո հաճախեք, ռոմանտիկ անակնկալներ պատրաստեք, ցույց տալով, որ ձեր հետաքրքրությունները չեն սահմանափակվում աշխատանքայի

Հաճոյախոսություններ

Եթե դուք համարում եք, որ միայն կանանց է պետք կանոնավոր կերպով հաճոյախոսել, ապա մի զարմացեք, եթե ձեր տղամարդը մշտապես փնթփնթում է և ամեն ինչից դժգոհում: Հիացմունքի և քաջալերման խոսքերը անհրաժեշտ են երկուսին էլ: Տղամարդու հանեդեպ այդպիսի վերաբերմունքի բացակայությունը կարող է բերել հարաբերությունների քայքայման: Ուղղարկեք մի քանի հաճելի հաղորդագրություններ ձեր սիրելիին, ստիպելով նրան ժպտալ և կրկին սիրահարվել ձեզ:

Ձևականություն

Մեկ այլ նշան է, երբ դուք ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ մոտ մարդու հետ շփումը դարձել է ավելի ձևական: Օրինակ, ձեր պատմությունները դադարել են լինել «կենդանի» այլ նման են «իրականացված աշխատանքի զեկույցի», երկխոսությունից բացակայում են բոլոր մանրուքները, էմոցիաները:

Մանրուքներ

Թափթված իրեր, չափազանց բարձր ծիծաղ, հեռուստացույցով միշտ նույն ծրագիրը դիտելը, կարծում եք խնդիրը իրո՞ք նրա մեջ է: Դուք հասկանում եք, որ մանրուքները, որից կազմված էր ձեր կյանքը, սկսել են ձեզ վրդովվեցնել, չնայած, ոչ այդքան վաղուց դուք դրանց ուշադրություն չէիք դարձնում:

Պահանջներ

Ամենատարածված կանացի սխալներից են վերջնագրերը և զույգին երեխայի պես պատժելու ցանկությունը: Ամեն անգամ, երբ նա սխալ է անում, դուք սպառնում եք գնալ: Տղամարդկանց մեծամասնությունը չի սիրում այդպիսի կանանց: Փորձեք լինել ավելի հանդուրջող, սովորեք ներել, բաց եղեք երկխոսության համար:

Վստահություն

Երբեմն դուք քայքայում եք հարաբերությունները, քանի որ չեք կարողանում մինչև վերջ ինքներդ ձեր հետ անկեղծ լինել: Պատասխանեք հետևյալ հարցերին. «Դուք վստահու՞մ եք ձեր զույգին», թե երբ տխրում/ուրախանում եք, ցանկանում եք ավելի շուտ ձեր ապրումներով կիսվել ընկերուհու կամ մայրիկի հետ: «Ձեր համար իրո՞ք կարևոր է, թե ինչ է տեղի ունենում ոչ միայն նրա կյանքում, այլև հոգում»: «Դուք պատրա՞ստ եք երկխոսության խնդրահարույց/ոչ հաճելի հարցերի շուրջ», թե ամեն անգամ փորձում եք լռեցնել խնդրահարույց հարցերը, դրանք քննարկելու փոխարեն:

Like this post? Please share to your friends:
error: Content is protected !!