Մեկնարկել է Փաշինյան- Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը․ մանրամաներ

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցի դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները:

Րոպեներ անց ժամանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ:

Սա երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է: Նախ կայանալու է ընդլայնված կազմով հանդիպում, հետո միայն Փաշինյանն ու Ալիեւը առանձնազրույց կունենան: Հանդիպումը տեվելու է 2 ժամ :

Հիշեցնենք, որ Վիեննայում երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ կայացել է  Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։

Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարն առանձին հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: 

Մեկնաբանեք և կիսվեք ընկերների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!