Դժվար է անտարբեր անցնել վառ-կարմիր անուշաբույր հատապտուղների կողքով, հատկապես եթե վերջին անգամ այն ճաշակել եք անցյալ ամռանը: Ելակը համեղ է և ինքն իրենով, և տորթերի, կոկտեյլների ու սմուզիների բաղադրության մեջ: Սակայն կարևոր է կարողանալ ճիշտ ընտրել ելակը, որպեսզի այն չվնասի ձեզ:
Շատ հաճախ են խանութներում վաճառվում քիմիկատներով մշակված հատապտուղներ, որպեսզի դրանք երկար ժամանակ չփչանան:
Ինչպես 1 րոպեում լավ ելակ ընտրել
Բույր
Բոլորս էլ գիտենք, թե ինչ հաճելի բույր, վառ ու հագեցած բույր ունի թարմ ելակը: Խանութում կամ շուկայում ելակ ընտրելիս ուշադրություն դարձրեք հոտին: Եթե այն թույլ է կամ բացակայում է, մի գնեք նման ելակ:
Գույն
Բնական ելակն ունի վառ կարմիր գույն, մի քիչ էլ փայլուն է: Շատ մուգ գույնը, որը մոտ է բորդոյին, կարող է վկայել այն մասին, որ ելակը արհեստական նյութերով ներկել են:
Ձև ու չափ
Շատ խոշոր ելակը հիմնականում աճեցնում են արհեստական ճանապարհով: Հնարավոր է, որ այն մեծ մասամբ բաղկացած է ջրից:
Տերևներ
Հիանալի է, եթե տերևները տեսնելու հնարավորություն ունենաք. վառ կանաչ տերևները՝ լավ նշան են: Եթե տերևները չորացած են, նշանակում է, ելակն այնքան էլ թարմ չէ: