Այսպիսի կարտոֆիլը խելքահան կանի ձեր ընտանիքի անդամներին: Համեղ, սննդարար, ախորժելի ուտեստ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կարտոֆիլ՝ 400գ
- սունկ՝ 200գ
- ձու՝ 5 հատ
- սոխ՝ 1 գլուխ
- կաթ՝ 500մլ
- պանիր՝ 100գ
- սխտոր՝ 2 – 3 պճեղ
- աղ, պղպեղ, ցանկացած համեմունք
- բուսայուղ
Պատրաստման եղանակ.
Կարտոֆիլը կտրատել մանր խորանարդիկների, սունկն ու սոխը ևս մանրացնել:
Կարտոֆիլը 5-7 րոպե տապակել բուսայուղով, իսկ հետո ավելացնել սոխն ու սունկը, տապակել 5 րոպե, համեմել աղով, ավելացնել մանրացրած սխտոր և հանել կրակից:
Ձուն ու կաթը միասին հարել:
Կարտոֆիլային զանգվածը լցնել տապակի մեջ, լցնել հարած ձուն:
Ջեռոցը տաքացնել մինչ 190 ջերմաստիճանի, եփել 15 րոպե:
Լցնել քերած պանիր ու ուղարկել ջեռոցը ևս 10 – 15 րոպեով:
Բարի ախորժակ:
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը