Քչերն են կարտոֆիլն այսպես պատրաստում, բայց շատ իզուր… Համեղ ուտեստ՝ պարզ բաղադրիչներից

Այսպիսի կարտոֆիլը խելքահան կանի ձեր ընտանիքի անդամներին: Համեղ, սննդարար, ախորժելի ուտեստ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 400գ
  • սունկ՝ 200գ
  • ձու՝ 5 հատ
  • սոխ՝ 1 գլուխ
  • կաթ՝ 500մլ
  • պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 2 – 3 պճեղ
  • աղ, պղպեղ, ցանկացած համեմունք
  • բուսայուղ

Պատրաստման եղանակ.

Կարտոֆիլը կտրատել մանր խորանարդիկների, սունկն ու սոխը ևս մանրացնել:

Կարտոֆիլը 5-7 րոպե տապակել բուսայուղով, իսկ հետո ավելացնել սոխն ու սունկը, տապակել 5 րոպե, համեմել աղով, ավելացնել մանրացրած սխտոր և հանել կրակից:

Ձուն ու կաթը միասին հարել:

Կարտոֆիլային զանգվածը լցնել տապակի մեջ, լցնել հարած ձուն:

Ջեռոցը տաքացնել մինչ 190 ջերմաստիճանի, եփել 15 րոպե:

Լցնել քերած պանիր ու ուղարկել ջեռոցը ևս  10 – 15 րոպեով:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: