
Երեկ՝ հուլիսի 12-ին, Հայաստանում Հայաստանում էր Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառության տոնը։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է.
Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է.
Ժողովրդի մեջ տոնն ամենահայտնի է Վարդավառ անունով:
Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան.
Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին.
Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:
Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով.
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ.
StarNews -ը առանձնացրել և ներկայացնում է կադրեր, թե ինչպես են հայ հայտնիները տոնել Վարդավառը։






աղբյուր