
Պարզվում է՝ ընկույզի կճեպն իր մեջ մարդու ներքին օրգանների և արյան շրջանառության համար շատ օգտակար տարրեր է պարունակում։
Միասին պարզենք, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված ընկույզի կճեպը, և ում է խորհուրդ տրվում օգտագործել այն։
Հիպերտոնիկների համար
Հիպերտոնիկների համար ընկույզի կճեպից պատրաստված թուրմը ճնշումը կարգավորող հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է։
15 ընկույզի կճեպը լավ լվանում և չորացնում ենք։ Վերցնում ենք ապակե կամ էմալապատ որևէ տարա և մեջը դնում կճեպները։ Վրան մեկ շիշ օղի ենք լցնում և դնում չոր և տաք տեղում։ Երկու շաբաթ այսպես թողնելուց հետո հրաշալի դեղամիջոց ենք ստանում, որը, արյան մեջ ներթափանցելով, արյունատար համակարգից հանում է թրոմբները։ Այս թուրմը հրաշալի բուժում է նաև բրոնխները։
Անքնության դեմ
Ընկույզի մոխիրի կիրառումը
Հնում մարդիկ վառում էին ընկույզի կճեպը։ Դրանից առաջացած մոխիրն օգտագործվում էր խոցի հիվանդություններ բուժելու համար։ Այս մոխիրը խառնում էին գինու և բուսայուղի հետ։ Այս խառնուրդն օգտագործվում էր նաև մազաթափության և վերքերի բուժման համար։
Ընկույզի կճեպը՝ էպիլացիայի համար
Կզարմանաք, բայց ընկույզի կճեպն օգտագործվում է նաև մարմնի անցանկալի մազերից ազատվելու համար։ Ընկույզի կճեպի մոխիրը խառնում ենք մի քիչ ջրի հետ, մինչև շիլայատիպ զանգված ստացվի և քսում ենք մազածածկ մակերեսի վրա։ Հրաշալի միջոցը պատրաստ է։