
Հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տվյալներով՝ ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են ամուսիններ՝ Հարություն Հարությունյանը և Ազնիվ Գևորգյանը, նրանց որդին՝ Հայկ Հարությունյանը, ինչպես նաև Հարությունի եղբոր որդին՝ Տիգրան Հարությունյանը։
Մարզկենտրոն Կապանի ֆեյսբուքյան խմբերից մեկում հայտնել են, որ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 9֊ին’ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում’ ժամը 18։00֊ից։ Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 10֊ին նույն վայրից։