Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքն ու ստեղծագործական գործունեությունը մշտապես եղել են հանրության ուշադրության կենտրոնում։
Անցյալ տարի լայնորեն քննարկվում էր Գևորգ Գրիգորյանի և դերասանուհի Ռոմելա Սարգսյանի բաժանումը, սակայն զույգը երբեք հրապարակային մեկնաբանությամբ հանդես չեկավ։
Այսօր, սակայն, դերասանը փաստացի հայտնել է, որ իր կյանքում նոր սիրելի կա։
Գևորգ Գրիգորյանի ընտրյալը սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Հիմա բոլորդ ազատ եք, հաջողություն»։
Հիշեցնենք նաև, որ վերջին ամիսներին Գևորգ Գրիգորյանն այլևս չի նկարահանվում հեռուստասերիալներում։
Փոխարենը նրան առավել հաճախ կարելի է տեսնել լեռնագնացությանը նվիրված տեսանյութերում, որտեղ նա պատմում է իր արշավների մասին և նվաճում նոր բարձունքներ։
