Երբեք մի թողեք լիցքավորիչը միացված եթե այն չեք օգտագործում

ԺԱՄԱՆՑ

Երբեք մի թողեք լիցքավորիչը միացված, եթե այն չեք օգտագործում եւ ահա թե ինչու

Հաճա՞խ է պատահում, որ միացնեք լիցքավորիչն ու հետո մոռանաք հանել վարդակից եւ նույնիսկ չնկատեք այն։ Այդ փոքրիկ մոռացությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ։ Ահա թե ինչու պետք է վերջ տաք այդ սովորությանը

Պատճառ համար 1

Հավանաբար դուք չգիտեք, բայց նույնից առանց հեռախոս միացնելու, լիցքավորիչը շարունակում է սպառել էլեկտրաէներգիա։

Այս երեւույթը հայտնի է որպես «անտեսանելի սպառում», կարճ ժամկետում այն աննշան է թվում, բայց ժամանակի ընթացքում կուտակվում է։

Սա ոչ միայն բարձրացնում է հաշիվները, այլ նաեւ մեծացնում է էներգետիկ ռեսուրսների ճնշումն ու ի վերջո դուք վճարում եք էներգիայի համար, որն իրականում չի օգտագործվում։

Պատճառ համար 2

Լիցքավորիչը մշտապես միացված պահելը կարճացնում է դրա շահագործման ժամկետը։

Ներքին բաղադրիչները մաշվում են ժամանակի ընթացքում՝ հատկապես ջերմության կուտակման ու փոքր լարումային տատանումների պատճառով։ Որքան երկար է միացված լինում, այնքան ավելի է վնասվում։

Որոշ դեպքերում սա կարող է հանգեցնել կարճ միացումների կամ նույնիսկ հրդեհների։ Պատրա՞ստ եք ռիսկի ենթարկել ձեր տունը մի պարզ շարժում չկատարելու պատճառով։

Պատճառ համար 3

Երեխաներն ու ընտանի կենդանիները հետաքրքրասեր են։ Միացված լիցքավորիչը նրանց համար կարող է վտանգ ներկայացնել։

Պատահական շփումը միացման կետի կամ մաշված լիցքավորիչի հետ կարող է էլեկտրահարման պատճառ դառնալ։

Լավ է կանխել, քան բուժել՝ չօգտագործվող սարքը անջատելը պարզ սովորություն է, որը կարող է կանխել բազմաթիվ խնդիրներ։

Оцените статью